• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը

22 փետրվարի, 2024

Փետրվարի 14-15-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի համանախագահությամբ Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստը: Նիստի ավարտին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որում արձանագրվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող 19 ոլորտներում հարաբերությունների զարգացմանը միտված պայմանավորվածություններ:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին: Փոխվարչապետը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կարևորվել է 2023 թվականին «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը և Ագարակ-Քաջարան 32կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածությունը: Փոխվարչապետ Գրիգորյանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ավարտին կհասցվեն Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները:

Միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին նախորդել է ԻԻՀ նախագահի տեղակալ՝ Դավուդ Մանզուրի հետ երկկողմ հանդիպում, որի ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը:

ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ՝

-        ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարին հանդիպմանը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի և այլ  բնագավառներում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցերին:

-        Վահան Կոստանյանը և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն իրանցի գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասնամասները։

-        ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մեհդի Ջեյղամիի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։
Քննարկվել են հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, երկու երկրների միջև լոգիստիկ կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։

-        ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Միջազգային համագործակցության վարչության պետ Ներսես Զեյնալյանի և Իրանի Մաքսային ծառայության միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավար  Մորթեզա Խոդսիանիի հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։

-        ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է  Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության պետ Հայդեր Մոհամմադիին:

https://www.president.ir/fa/150190

https://www.president.ir/fa/150189

https://www.irna.ir/news/85387305/%D8%AA%D8%A7%DA%A9%DB%8C%D8%AF-%D8%A7%DB%8C%D8%B1%D8%A7%D9%86-%D9%88-%D8%A7%D8%B1%D9%85%D9%86%D8%B3%D8%AA%D8%A7%D9%86-%D8%A8%D8%B1%D8%A7%DB%8C-%D8%A7%D9%81%D8%B2%D8%A7%DB%8C%D8%B4-%D9%87%D9%85%DA%A9%D8%A7%D8%B1%DB%8C-%D9%87%D8%A7%DB%8C-%D8%A7%D9%82%D8%AA%D8%B5%D8%A7%D8%AF%DB%8C-%D8%A2%D9%85%D8%A7%D8%AF%DA%AF%DB%8C

https://www.irna.ir/news/85386635/%D8%A2%D8%BA%D8%A7%D8%B2-%D8%A8%D9%87-%DA%A9%D8%A7%D8%B1-%D9%87%D8%AC%D8%AF%D9%87%D9%85%DB%8C%D9%86-%DA%A9%D9%85%DB%8C%D8%B3%DB%8C%D9%88%D9%86-%D9%85%D8%B4%D8%AA%D8%B1%DA%A9-%D9%87%D9%85%DA%A9%D8%A7%D8%B1%DB%8C-%D9%87%D8%A7%DB%8C-%D8%A7%DB%8C%D8%B1%D8%A7%D9%86-%D9%88-%D8%A7%D8%B1%D9%85%D9%86%D8%B3%D8%AA%D8%A7%D9%86

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: